Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անդրադարձել է ԵՄ խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարությանը, որում ԵՄ ներկայացուցիչը հստակ պահանջել էր երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ։
«ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես միջամտություն վերաինտեգրման գործընթացին։ Մեղադրանքն անընդունելի է և կողմնակալ։ Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ Ադրբեջանի հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգին հաստատուն է»,- հայտարարել է Հաջիզադեն։