«Առանց արևմուտքի աջակցության մենք նահանջելու ենք». Զելենսկի
Միջազգային
17 Նոյեմբերի, 13:55
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել արևմտյան լրատվամիջոցներին և հայտնել, որ Արևմուտքի ուշադրության կենտրոնացումը Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի վրա դանդաղեցրել է հրետանային արկերի մատակարարումը Կիևին՝ խաթարելով վերջինիս ջանքերը, քանի որ Ռուսաստանի դեմ հակահարձակումը փակուղի է մտել:
«Աշխարհը կենտրոնացած չէ Ուկրաինայի մարտադաշտում տիրող իրավիճակի վրա, և կենտրոնացման տրոհումը չի օգնում։ Հիմա ես աշխատում եմ Արևմուտքից օգնություն ստանալու վրա։ Նրանց կենտրոնացումը փոխվել է մերձավորարևելյան և այլ ուղղություններով։ Առանց աջակցության մենք նահանջելու ենք», -ասել է Զելենսկին։
Հետևեք մեզ Telegram-ում