Միջազգային

Հայաստանը 2024թ. կդառնա ՄՔԴ անդամ

Ս․թ․ նոյեմբերի 14-ին Հայաստանը պաշտոնապես ի պահ է հանձնել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացման փաստաթուղթը։

Կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024թ․ փետրվարի 1-ից: Հայաստանը կդառնա աշխարհի 124-րդ և Արևելյան Եվրոպայի 19-րդ պետությունը, որը միանում է կանոնադրությանը: