Միջազգային

«ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց նախատեսված չէ»․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ նախատեսված չէ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Դեռևս տեղեկություններ չկան, թե Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և ԵԱՏՄ գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում՝ տարեվերջին»,- հավելել է Պեսկովը։