«Ռուսաստանը էներգառուրսների վստահելի մատակարար է». Օվերչուկ
Միջազգային
17 Նոյեմբերի, 16:03
Ռուսաստանը մնում է արտաքին շուկաներին էներգառեսուրսների հուսալի և խոշոր մատակարարողը․ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա գլխավորում է ռուսական պատվիրակությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Սան Ֆրանցիսկոյում։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի և ողջ տարածաշրջանի կայունության աճին կնպաստեն Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ–ի, ԱՊՀ–ի, «Արևելք-Արևմուտք» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների ու չինական «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնությունների զարգացումը։
Հետևեք մեզ Telegram-ում