«ԱՊՀ երկրների միջև դրսից տարաձայնություններ առաջացնելու փորձերը շարունակվում են». Մատվիենկո
Միջազգային
17 Նոյեմբերի, 11:56
«ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններում տարաձայնություններ առաջացնելու՝ արտաքին ուժերի փորձերը կշարունակվեն, բայց դրանք հաջողություն չեն ունենա»․ այս մասին հայտարարել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Չինգիզ Այթմատովի ծննդյան 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում։
«Անշուշտ, արտաքին ուժերի կողմից մեր շարքերում տարաձայնություններ մտցնելու փորձերը շարունակվելու են։ Բայց մինչ այժմ նրանց դա չի հաջողվել։ Համոզված եմ, որ դա ապագայում ևս չի ստացվի»,- համաժողովի բացման արարողության ժամանակ ասել է Մատվիենկոն։
Հետևեք մեզ Telegram-ում