Միջազգային

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թայվանին զինելն ու Չինաստանի ներքին գործերին միջամտելը. ճեպազրույցում այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի խնդրանքի՝ մեկնաբանել Թայվանին զենք մատակարարելու՝ ԱՄՆ ծրագրերը։