ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է այսօր՝ նոյեմբերի 17-ին, կհրապարակի 2023թ․ սեպտեմբերի 28-ի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոցների կիրառման վերաբերյալ իր որոշումը։
Համաձայն որոշման, «ՀՀ ներկա դիմումի հանգամանքները տարբերվում են ՀՀ մնացյալ դիմումներից, որոնց վերաբերյալ դատարանը ժամանակավոր միջոցների կիրառման որոշում է կայացրել։ Կան նոր հանգամանքներ, որոնք հաստատում են ՀՀ 5-րդ դիմումի նոր փաստերը։ Դատարանը հիմնավոր է համարում, որ 2023թ. սեպտեմբերի 19-ի գործողությունների արդյունքում Ադրբեջանը խախտել է էթնիկ ծագմամբ հայերի որոշ իրավունքներ։ Դատարանը հետևաբար հիմնավոր է համարում որ կապ կա ծագումով հայերի իրավունքների և ՀՀ կողմի դիմումի, այն է ժամանակավոր միջոցների կիրառման համար»։