«Հռոմի ստատուտի վավերացումը վկայում է միջազգային իրավունքին Հայաստանի հավատարմության մասին». Բորել
Միջազգային
17 Նոյեմբերի, 14:15
ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը. «Միջազգային քրեական իրավունքի Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից վկայում է միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հավատարմության մասին։
Յուրաքանչյուր միացում մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալուն»:
Հետևեք մեզ Telegram-ում