Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.42

EUR428.25

RUB4.30

Երևան 10 ℃

Рус Eng

Ողջունում ենք ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Միջազգային

16 Նոյեմբերի, 23:21

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը. միակ մշտական ​​և համընդհանուր միջազգային քրեական իրավասությունը, որը նվիրված է ցեղասպանության, ագրեսիայի և ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց դատելուն։

Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը։ Ֆրանսիան ուրախ է ողջունել նրան 2024 թվականի փետրվարի 1-ից մասնակից պետությունների շարքում և ողջունում է անպատժելիության դեմ պայքարն ուժեղացնելու այս կարևոր քայլը»,- ասված է հայտարարությունում։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում