Չեխիայի կառավարությունը պատժամիջոցների ազգային ցուցակում ընդգրկել է «Գոսզագրանպրոսպերտ»–ին՝ ՌԴ դաշնային պետական միասնական ձեռնարկությունը, որը տնօրինում է արտասահմանում ռուսական պետությանը պատկանող անշարժ գույքը:
Չեխիայում ՌԴ-ին պատկանող անշարժ գույքի մեծ մասը գտնվում է Պրահայում և Կառլովի Վարիում: