Մադագասկարում նախագահական ընտրություններ են
Միջազգային
16 Նոյեմբերի, 19:10
Մադագասկարում նախագահական ընտրությունների համար բացվել են ընտրատեղամասերը․ այս մասին հայտնում է ActuTana հարթակը։
Ավելի քան 27 հազար տեղամաս է բացվել ժամը 06:00-ին, որոնք կփակվեն 17:00: Ընտրելու իրավունք ունի ավելի քան 11 միլիոն քաղաքացի։
Ըստ վերլուծաբանների՝ հաղթելու ամենամեծ շանսերն ունեն 49-ամյա նախկին նախագահ Անդրի Ռաջոելինան, ով իշխանության ղեկին է եղել 2019-2023թթ․ և առաջադրվում է երկրորդ ժամկետի համար։
Հետևեք մեզ Telegram-ում