Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան -1 ℃

Рус Eng

«Դեպի Նախիջևան երթուղու վերաբերյալ Իրանի հետ պայմանագիրը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է». Ադրբեջանի ԱԳՆ

Միջազգային

16 Նոյեմբերի, 15:16

Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛ Բրայանի հայտարարություններին՝ խոսելով Իրանով դեպի Նախիջևան ճանապարհի մասին։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարել է. 

«Ամերիկյան կողմին քաջ հայտնի է, որ Հայաստանի կողմից 2020թ․ նոյեմբերի եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող պարտավորությունները չկատարելն է ստիպել Ադրբեջանին՝ որոշել այլընտրանքային ճանապարհներ կառուցել։ 

Հարևան պետությունների հետ կապի երթուղիների անցկացման ընթացակարգի համակարգումը, ներառյալ՝ Նախիջևանի ԻՀ տանող ճանապարհի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ 

Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է, որ «3+2» ձևաչափը (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) անվտանգության առաջնահերթություն է տարածաշրջանի համար։ Այս առումով, ցանկացած մեկնաբանություն, որը խաթարում է խնդրո առարկա ջանքերը, տեղին չէ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը