Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.42

EUR428.25

RUB4.30

Երևան 10 ℃

Рус Eng

«Ադրբեջանը միշտ հարգել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը». Ադրբեջանի ԱԳՆ

Միջազգային

16 Նոյեմբերի, 15:27

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններին։  

«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն այն կողմն է, որը սկսել է հիմնարար սկզբունքների հիման վրա հիմնված խաղաղության գործընթացը և խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ներառյալ՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում, հաղորդակցության ուղիների բացում և այլն, պետքարտուղարի օգնականը ձեռնպահ մնաց նշելուց, որ վերջին երեք տարում այս ուղղություններով գործադրված ջանքերը խարխլվել և խոչընդոտվել են Հայաստանի կողմից։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը միշտ հարգել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչը ևս մեկ անգամ հաստատվել է 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում