Միջազգային

Բայդենն ու Սին համաձայնել են ուղիղ նախագահական կապ հաստատել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը պայմանավորվել են հաստատել նախագահական ուղիղ կապ, վերսկսել ռազմական հաղորդակցության հարցերն ու աշխատել ֆենտանիլի արտադրությունը զսպելու ուղղությամբ։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում առաջին հանդիպմանը նրանք ցույց են տվել շոշափելի առաջընթաց:

Բայդենն ու Սին մոտ չորս ժամ հանդիպել են Սան Ֆրանցիսկոյում՝ քննարկելու հարցեր, որոնք սառեցրել են ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները, հատկապես, Թայվանի շուրջ թեժ մոտեցումները: