Միջազգային

Պաշտոնական Բաքուն նպատակահարմար չի համարում ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների այցի հնարավորությունը Ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններին. 

«Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից նախաձեռնած երկկողմ հանդիպումների և բարձր մակարդակի շփումների հետաձգմանն ու այն հայտարարությանը, թե մեր երկկողմ հարաբերությունները նախկինի նման չեն կարող լինել, հարկ է նշել, որ հարաբերությունները չեն կարող լինել միակողմանի։ 

Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի Ադրբեջանի կողմից։ Նման իրավիճակում մենք աննպատակահարմար ենք համարում ԱՄՆ բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան»։