«ՀՀ իշխանությունները Հռոմի ստատուտը վավերացրել են քաղաքական դրդապատճառներով»․ Զախարովա
Միջազգային
15 Նոյեմբերի, 19:54
ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան առաջարկել է օգտագործել ՄՔԴ մեխանիզմները՝ առանց կանոնադրության ընդունման, սակայն Երևանն անտեսել է առաջարկը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Զախարովան նշել է, որ կազմակերպությանն անդամակցությունը Հայաստանի համար ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ, սակայն Հայաստանում ՀԱՊԿ-ի հարցը և ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը կապում են միմյանց հետ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանն ամեն կերպ կնպաստի հայերի ԼՂ վերադարձի գործընթացին, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով և որ դա հիմնարար նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար։