«Իսրայելը ահաբեկչական պետություն է». Էրդողան
Միջազգային
15 Նոյեմբերի, 16:18
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը «ահաբեկչական պետություն» է, որը ռազմական հանցագործություններ է կատարում և խախտում միջազգային իրավունքը Գազայում։ Նախագահը, միաժամանակ, կրկնել է իր պնդումը, որ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ:
Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել հայտարարել՝ Իսրայելը միջուկային ռումբեր ունի՞, թե՞ ոչ, և հավելել, որ Իսրայելի վարչապետը «հեռացել է» իր պաշտոնից։
Հետևեք մեզ Telegram-ում