Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.42

EUR428.25

RUB4.30

Երևան 11 ℃

Рус Eng

«Չեմ պատրաստվում լսել Էրդողանի քարոզները»․ Նեթանյահու

Միջազգային

16 Նոյեմբերի, 0:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ՝ ասելով, որ Իսրայելը չի ​​լսի նրա քարոզները։

««Պետք է ասեմ, որ աշխարհն այսօր բաժանված է երկու ճամբարի. նրանք, ովքեր աջակցում են Իսրայելին և նրա արդար պատերազմին ընդդեմ Համասի ահաբեկչության, և նրանք, ովքեր աջակցում են Համասի ահաբեկչությանը։ Կան ահաբեկչությանն աջակցող ուժեր, որոնցից մեկը Թուրքիայի նախագահ Էրդողանն է: Նա Իսրայելին անվանում է ահաբեկչական պետություն, բայց իրականում՝ աջակցում է ահաբեկչական Համասին»,- ասել է Նեթանյահուն։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը չի ​​լսի իր երկրի ներսում թուրքական գյուղերը ռմբակոծող առաջնորդի ճառերը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Նեթանյահուին պատասխանատվության ենթարկելու համար։ Էրդողանը նաև Իսրայելն անվանել էր ահաբեկչական պետություն, որը հետապնդում է քաղաքն ամբողջությամբ ոչնչացնելու ռազմավարություն՝ իր բնակիչների հետ միասին՝ միտումնավոր թիրախավորելով դպրոցները, մզկիթները, եկեղեցիները, հիվանդանոցներն ու շուկաները։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում