Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը Կատարի միջնորդությամբ կարող են գերիներ փոխանակել ու զինադադար կնքել
Միջազգային
15 Նոյեմբերի, 17:37
Կատարի միջնորդները ձգտում են բանակցել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև գործարքի շուրջ, որը ներառում է Գազայից շուրջ 50 քաղաքացիական պատանդների ազատ արձակում՝ եռօրյա հրադադարի դիմաց․ Reuters-ին հայտնել է բանակցություններից տեղյակ պաշտոնյան:
Քննարկվող գործարքը, որը համաձայնեցվել է ԱՄՆ-ի հետ, նաև ենթադրում է, որ Իսրայելն իր բանտերից կազատի որոշ պաղեստինցի կանանց և երեխաների և կավելացնի Գազա թույլատրվող մարդասիրական օգնության քանակը․ ասել է պաշտոնյան:
Հետևեք մեզ Telegram-ում