Թուրքիան մինչև տարեվերջ կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը
Միջազգային
15 Նոյեմբերի, 10:10
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացման գործընթացը կարող է ավարտվել մինչև տարեվերջ, եթե չլինեն ավելորդություններ, որոնք կարող են ազդել իրավիճակի վրա․ «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հույս էր հայտնել, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը շուտով կավարտվի։
Հետևեք մեզ Telegram-ում