Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի վերադառնալ իր տները. Միլլեր
Միջազգային
15 Նոյեմբերի, 9:48ԱՄՆ պետդեպ խոսնակ Մեթյու Միլլերը իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ պատասխանել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների իրավունքների և վերադարձի վերաբերյալ հարցին։
Միլլերը, մասնավորապես, հայտարարել է. «Ես պարզապես կասեմ այն, ինչ նախկինում եմ ասել։ Մենք շարունակում ենք հավատալ, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանում են դա անել և այդ իրավունքը պետք է պահպանվի»։
Հետևեք մեզ Telegram-ում