Միջազգային

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի վերադառնալ իր տները. Միլլեր

ԱՄՆ պետդեպ խոսնակ Մեթյու Միլլերը իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ պատասխանել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների իրավունքների և վերադարձի վերաբերյալ հարցին։ 

Միլլերը, մասնավորապես, հայտարարել է. «Ես պարզապես կասեմ այն, ինչ նախկինում եմ ասել։ Մենք շարունակում ենք հավատալ, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանում են դա անել և այդ իրավունքը պետք է պահպանվի»։