Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հարցազրույց է տվել Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է տարածաշրջանային գործընթացներին, խաղաղության հարցերին և 3+3 ձևաչափին։
Հարցին, թե ինչ է երկիրը մտածում տարածաշրջանային հարաբերությունների զարգացման մասին, և ինչ ձևաչափեր կարող է ներկայացնել Վրաստանը՝ գոնե եռակողմ կամ ավելի ընդլայնված հարաբերությունների համար, Իլիա Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանը հստակ դիրքորոշում ունի 3+3 ձևաչափի վերաբերյալ, և երկիրը դա արտահայտել է, այն է՝ չի մասնակցել, չի մասնակցում այդ ձևաչափին և չի մասնակցելու ապագայում․ «Միևնույն ժամանակ, Վրաստանը երկկողմ ձևաչափով շատ լավ, բարեկամական հարաբերություններ և համագործակցություն ունի հարևան երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ»։