Միջազգային

Իսրայելական բանակը մտել է Ալ Շիֆա հիվանդանոց

Իսրայելի պաշտպանության բանակը ներկայումս օպերացիա է անցնում Ալ-Շիֆա հիվանդանոցում․ ասվում է պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

«Հիմնվելով հետախուզական տեղեկատվության և օպերատիվ անհրաժեշտության վրա՝ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը ՀԱՄԱՍ-ի դեմ ճշգրիտ և նպատակաուղղված գործողություններ են իրականացնում  Ալ-Շիֆա հիվանդանոցի նշված տարածքում», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: