Վրաստանի ԱԳ նախարարը անդրադարձել է Վրաստանի տարածքով Հայաստան ու Ադրբեջան զենքի փոխադրման հարցերին։
Դարչիաշվիլին, մասնավորապես, հայտարարել է. «Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական միջոցներ, իսկ երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկային կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակներին, ցանկացած երկիր իրավունք ունի դրանք ձեռք բերել։ Վրաստանի դիրքորոշումն է՝ երկու երկրներին (Հայաստանին և Ադրբեջանին) տրանզիտային գործառույթից օգտվելու հնարավորություն տալ»։