Միջազգային

Ադրբեջանը 1,2 մլրդ դոլարի ՀՕՊ համակարգ է գնել Իսրայելից

Ադրբեջանը որոշել է Իսրայելից 1,2 միլիարդ դոլարի իսրայելական արտադրության հավելյալ Barak MX ՀՕՊ համակարգեր գնել։ Ինչպես հայտնել է Defense Industry Europe-ը մի քանի ամիս առաջ, Israel Aerospace Industries-ը (IAI) իրականացրել է Barak MX համակարգերի հաջող ցուցադրությունը Ադրբեջանում։

Իսրայելի օդատիեզերական արդյունաբերությունը (IAI) մի քանի օր առաջ հայտարարեց 1,2 միլիարդ դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգեր անհայտ երկրին մատակարարելու մասին, իսկ Բաքվից ստացված հաղորդագրությունները հուշում են, որ Ադրբեջանն է դրանք ձեռք բերել։