Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան -1 ℃

Рус Eng

«Մենք պետք է աջակցենք Հայաստանին՝ սպառնալիքներին դիմակայելու հարցում». Մենենդես

Միջազգային

14 Նոյեմբերի, 14:01

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը հանդես է եկել ԱՄՆ Սենատի ամբիոնում՝ խոսելով ԼՂ հայաթափման հետևանքով հումանիտար ճգնաժամի դեմ։ Նա կոչ է արել Կոնգրեսին՝ դադարեցնել աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը, որը իրականացրել է ԼՂ հայերի բռնի էթնիկ տեղահանությունը:

Մենենդեսը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք չենք կարող աչքաթող անել մեր առջև դրված խնդիրը, այն է՝ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան և անդրադառնալ ադրբեջանական սպառնալիքին, նախքան նա կիրացնի իր առավելությունը և ավելի շատ տարածքներ կգրավի Հայաստանից։ Նախագահ Ալիևը բացահայտ հայտարարել է, որ կցանկանար «միավորել» իր երկիրը Նախիջևանի էքսկլավի հետ՝ կտրելով ինքնիշխան Հայաստանի տարածքը։ Հնարավոր աղետը, որին դա կարող է հանգեցնել, չի կարելի թերագնահատել։ Մեր առաջնահերթությունը պետք է լինի՝ հասցեագրել այն սպառնալիքները, որոնց Հայաստանը շարունակում է դիմակայել»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը