Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR428.14

RUB4.26

Երևան 9 ℃

Рус Eng

Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել չշտապել և չընդունել հապճեպ որոշումներ

Միջազգային

14 Նոյեմբերի, 22:16

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվում նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու որոշմանը Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

«Մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի որոշմանը Բելառուսի նախագահը հանգիստ է վերաբերվել՝ հասկանալով, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։ Հրավերը Հայաստանի վաչապետին ուղարկվել է այնպես, ինչպես և այլ պետությունների ղեկավարներին, օրինակ՝ Ռուսաստանի նախագահին՝ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Նա հրավերն ընդունել է։ 

Եվ ելնելով իր փորձից և նման իրավիճակներում որոշ այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ ընդունելու փոխարեն լրջորեն դիտարկել հաջորդ քայլերը, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»,- հավելել է Լուկաշենկոյի խոսնակը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում