Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023

USD399.94

EUR434.75

RUB4.46

Երևան 7 ℃

Рус Eng

Թուրքիան ցանկանում է հայց ներկայացնել ընդդեմ Նեթանյահուի՝ ցեղասպանության մեղադրանքով

Միջազգային

14 Նոյեմբերի, 20:49

Անկարան ցանկանում է Միջազգային քրեական դատարանում հայց ներկայացնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փաստաբան Մեթին Քուլունքը։ 

«Այսօր, ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք դիմում ենք ուղարկել մեր Արդարադատության նախարարություն` հայց ներկայացնելու Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, ով պետք է դատարանի առաջ կանգնի Գազայի հատվածում իրականացրած ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների համար»,- գրել է փաստաբանը։

Փաստաբանը հրապարակել է հայցի առաջին էջը և պարզաբանել, որ այն երկու գործընկերների հետ ներկայացրել է Թուրքիայի արդարադատության նախարարության հաստատմանը, որն էլ 23 էջանոց փաստաթուղթը պետք է ուղարկի ՄՔԴ։


Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը