Գերմանիան ցանկանում է կրկնապատկել Ուկրաինային տրվող աջակցությունը
Միջազգային
16 Նոյեմբերի, 17:56
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հաստատել է զլմ-ների հաղորդագրությունները, որ հաջորդ տարի Գերմանիան կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ 4 միլիարդ եվրոյից հասցնելով 8 միլիարդ եվրոյի․
«Այո, հուսով եմ, որ 8 միլիարդ կդառնա», - ասել է նա Բրյուսելում։
Օգնության ավելացման մասին որոշումը կկայացնի Բունդեսթագը, իսկ Պիստորիուսն առաջարկել է մանրամասների մասին խոսելուց առաջ սպասել որոշմանը։
Հետևեք մեզ Telegram-ում