Կրեմլն ափսոսում է ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշման համար
Միջազգային
14 Նոյեմբերի, 14:23
Կրեմլը ցավում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ Մինսկում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․
«Եթե դա իսկապես այդպես է, կարելի է ափսոսանք հայտնել: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության կամ պետության ղեկավար կարող է ունենալ իրադարձությունների իր աշխատանքային գրաֆիկը, իր հանգամանքները: Բայց մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքներ փոխանակելու և այլնի համար»,- նշել է Պեսկովը։
Հետևեք մեզ Telegram-ում