Միջազգային

«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ»․ Հաջիև

Հայկական կողմը 2 ամսից ավելի հետաձգում է խաղաղության պայմանագրի փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ 

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։

«Թե որքանով է Հայաստանը դրան պատրաստ, այժմ լուրջ հարցեր են առաջացնում։ Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. համաձայնագրի տեքստը կարող է ավարտվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- գրել է Հաջիևը։