Միջազգային

20 տարվա մեջ առաջին անգամ Ֆրանսիայի ՊՆ նախարարը կայցելի Իսրայել

20 տարվա մեջ առաջին անգամ Ֆրանսիայի ՊՆ նախարարը կայցելի Իսրայել

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով երեքշաբթի կայցելի Մերձավոր Արևելք՝ քննարկելու Գազայի իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները։

«Այս ուղևորությունը կսկսվի Եգիպտոսից և կշարունակվի Պարսից ծոցի տարածաշրջանում: Այն կավարտվի ուրբաթ օրը՝ Իսրայելում։ 2000թ․–ից ի վեր առաջին անգամն է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը այցելում է այս երկիր»,- գրել է նա իր X-ում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական