Միջազգային

ԵՄ-ի կողմից Ուկրաինային հատկացվող ռազմական մատակարարումների ծավալը հասել է 27 մլրդ եվրոյի

ԵՄ կողմից Ուկրաինայի ռազմական մատակարարումների ծավալը հասել է 27 միլիարդ եվրոյի․ ԵՄ խորհրդի նիստին ժամանելուն պես հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մի մոռացեք Ուկրաինայի հակամարտության մասին: ԵՄ-ի կողմից Ուկրաինային ռազմական մատակարարումների ծավալը հասել է 27 միլիարդ եվրոյի․ սա ռեկորդային ցուցանիշ է ԵՄ պատմության մեջ, և մենք շարունակում ենք ուկրաինական զորքերի վերազինումը»,- ասել է Բորելը:

Այս ցուցանիշում ներառված են ԵՄ-ից զենքի մատակարարումները խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով և ԵՄ առանձին երկրների ուղիղ մատակարարումները: