«ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը կքննարկի իրավիճակը Ադրբեջանում և Հայաստանում»․ լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Այսօր մենք կենտրոնանալու ենք երեք հարցի վրա՝ Ուկրաինայի, Գազայի իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան խնդիրների վրա»,- ասել է Բորելը։
Նշենք, որ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցում են ԵՄ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։