Ադրբեջանի Աղդամի շրջանում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնում ծառայող թուրք զինվորականների գտնվելու ժամկետը նախատեսվում է երկարացնել ևս մեկ տարով։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվականները։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծն այս շաբաթվա ընթացքում կուղարկվի խորհրդարան ու կքննարկվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։