Լեհաստանը տանկային նոր գումարտակ է տեղակայել Բելառուսի հետ արևելյան սահմանին․ կիրակի՝ նոյեմբերի 12-ին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
Գումարտակը նշանակվելու է 1-ին հետևակային դիվիզիա. Բլաշչակի խոսքով՝ նոր ստորաբաժանման խնդիրն է լինելու «զսպել ագրեսորին և ապահովել անվտանգությունը»: