Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատի երկարաձգման հարցը
Միջազգային
13 Նոյեմբերի, 21:58
Թուրքիայի նախագահի կողմից ստորագրված օրինագիծ է ներկայացվել Թուրքիայի Ազգային մեծ ժողով (խորհրդարան)՝ Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը ևս 1 տարով երկարացնելու մասին, հայտնումէ Անադոլու գործակալությունը։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ նախատեսված աշխատանքները շարունակվում են։ Նշվում է նաև, որ միացյալ կենտրոնը, որը բաղկացած է Թուրքիայի և Ռուսաստանիզինված ուժերի զինծառայողներից, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը։ Ըստ օրինագծի՝ Թուրքիան այս կենտրոնի միջոցով օգնում է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և ամրապնդել կողմերի միջև վստահությունը։
Ընդգծվել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր դեռևս կնքված չէ։ «Թուրքիան, որը գործընթացի հենց սկզբից խստորեն աջակցել է Ադրբեջանին, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր բոլոր իրավունքները, ներառյալ տարածքային ամբողջականությունը, հիմնված միջազգային իրավունքի և օրինական ինքնիշխան իրավունքների վրա, շարունակում է զգալի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման և ամրապնդման գործում, ինչպես նաև դրան նպաստող տնտեսական ենթակառուցվածքի կառուցման և վերականգնման գործում»,- ասվում է փաստաթղթում։
Աղբյուրը տեղեկացնում է, որ խոսքը 2023 թվականի նոյեմբերի 17-ից Ադրբեջանում թուրքական ռազմական առաքելությունը ևս մեկ տարով երկարացնելու մասին է։
Հետևեք մեզ Telegram-ում