«Հայաստանը չի կատարել Նախիջևանի հետ կապ ստեղծելու իր պարտավորությունները». Ալիև
Միջազգային
13 Նոյեմբերի, 13:47
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանին և, ի թիվս այլ հարցերի, մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։
Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանը չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող իր պարտավորությունները և կապ չի ստեղծել Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Ալիևը նաև հայտարարել է, որ այդ և այլ հարցերը մնացել են անցյալում։
Հետևեք մեզ Telegram-ում