Միջազգային

Նեթանյահուն նշել է, թե որ դեպքում Գազայում տևական հրադադար կհաստատվի

Գազայի հատվածում համատարած և տևական զինադադարը հնարավոր է միայն պաղեստինցիների կողմից պատանդների ազատ արձակման դիմաց, CNN-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Միակ հրադադարը, որը մենք կդիտարկենք, պետք է ներառի մեր պատանդների ազատ արձակումը»,- ասել է նա:

Միաժամանակ, Նեթանյահուն չի բացառել «մարդասիրական դադարների» շարունակությունը՝ մի քանի ժամով, սահմանափակ տարածքում, կոնկրետ նպատակներով։

«Համասը ցանկանում է անվերջ դադարների շարան, ինչպես գերմանացիները Նորմանդիայում ասացին՝ լավ, եկեք ընդմիջենք, սպասենք, համալրենք պաշարները, դուրս գանք թունելներից, նորից զինվենք։ Ակնհայտ է, որ մենք դա չենք անի»,- ասել է Նեթանյահուն։