Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR428.14

RUB4.26

Երևան 6 ℃

Рус Eng

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանից օգնություն է պահանջում

Միջազգային

12 Նոյեմբերի, 21:04

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն հայտարարել է, որ խոսել է Իրանի իշխանությունների հետ և կոչ է արել համաձայնության հասնել Գազայի հատվածում իշխող Համաս շարժման հետ, որպեսզի վերջիններս պատանդներին ազատ արձակեն, ինչպես նաև կարողանան հետ պահել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանն Իսրայելի հետ հակամարտությանը միջամտելուց:

«Խոսել եմ Իրանի իշխանությունների հետ և խնդրել երկու բան. առաջինը՝ ճնշում գործադրել Համասի վրա՝ պատանդներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու համար, և երկրորդ՝ ասել «Հեզբոլլահին», որ նրանք չմիջամտեն այս հակամարտությանը»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափ և Լիբանան հակամարտության տարածման վտանգի առնչությամբ։ Գուտերեշը դժվարացել է գնահատել, թե Իրանն ինչպես կարձագանքի իր պահանջներին։

«Ես չգիտեմ, նրանք միշտ ասել են, որ կապ չունեն կատարվածի հետ, բայց հրապարակավ խոսում են հակամարտության ընդլայնման վտանգի մասին: Դա միշտ շատ առեղծվածային է»,- ասել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում