Պատերազմն ամեն օր Իսրայելի վրա արժենում է 260 մլն դոլար. Bloomberg
Միջազգային
12 Նոյեմբերի, 18:07
ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողություններն ամեն օր հրեական պետության վրա արժենում է 260 մլն դոլար: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Նրա տեղեկություններով՝ հակամարտությունն Իսրայելի համար ավելի թանկ է արժեցել, քան ենթադրվում էր ի սկզբանե, եւ հսկայական բեռ է դարձել պետական բյուջեի համար:
Ինչպես նշում է գործակալությունը, բյուջեի դեֆիցիտը նախորդ տարվա համեմատ հոկտեմբերին ավելացել է ավելի քան յոթ անգամ:
Հետևեք մեզ Telegram-ում