Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ 68 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է Չինաստանի նախկին վարչապետ Լի Կեցյանը։
Xinhua գործակալությունը հայտնում է, որ Լի Կեցյանը հանգստանում էր Շանհայում։ Հոկտեմբերի 26-ին քաղաքական գործիչը սրտի կաթված է ստացել։ Բժիշկները փորձել են փրկել նրան, սակայն չի հաջողվել։
Լի Կեցյանը Չինաստանի Պետխորհրդի նախագահ էր նշանակվել 2013թ․ մարտին, 2018թ․ նա երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել էր կառավարության ղեկավար: 2023թ․ մարտին լքեց պաշտոնը․ նրան փոխարինեց Լի Ցյանը, որին անցյալ աշնանը ընդգրկել էին իշխող կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի մշտական կոմիտեի կազմում (Լի Կեցյանն այն ժամանակ կոմկուսի կենտկոմի նոր կազմի մեջ չէր մտել)։ Լի Ցյանի թեկնածությունն առաջադրել էր Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, որին ավելի վաղ, երկրի պատմության մեջ առաջին անգամ, վերընտրել էին երրորդ ժամկետով:
Հաղորդվում է, որ վերջին տարիներին Լին կորցրել էր իր ազդեցությունը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նրան ավելի ու ավելի շատ էր մղել ետին պլան․ նշում է dpa-ն: