Միջազգային

«Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Հայաստանի սուվերենությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը». Եվրախորհրդարանի նախագահ

«Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Հայաստանի սուվերենությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը». Եվրախորհրդարանի նախագահ

Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսը Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։
Մեցոլան հայտարարել է, որ արևելյան հարևանության շրջանակներում Հայաստանը կարևորագույն գործընկեր է իրենց համար․ «Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք հավատարիմ ենք մնում Հայաստան-Ադրբեջան խաղաղության աջակցման բոլոր առաջարկություններին։ ԵՄ-ն կշարունակի աջակցել այս հարցում»։

Մեցոլան նաև հավելել է, որ բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու Հայաստանի ժողովրդավարամետ ուղին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական