Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը կալանավորվել են 4 ամսով։
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախկին նախագահներն ու Դավիթ Իշխանյանը Ադրբեջանի պետանվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից ձերբակալվել էին Ստեփանակերտում և տեղափոխվել Բաքու։