Միջազգային

Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին

Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։ 

Նշվում է, որ ԼՂ-ում միջոցառումներ կձեռնարկվեն բջջային կապի ծառայությունների, հեռուստառադիոհեռարձակման կազմակերպման ուղղությամբ, իսկ  հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի կառավարության աշխատանքային խմբի անդամները՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, կայցելեն Ստեփանակերտ՝ կոմունալ, տնտեսական և այլ հարցեր լուծելու նպատակով։