«Ոչ մի ուժ չի խոչընդոտի Թայվանը չինական վերահսկողությանը վերադարձնելու ուղուն»․ այսպիսի հայտարարություն է արել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։ Իր ելույթում նա ընդգծել է «մեկ Չինաստանի» սկզբունքին և 1992թ. կոնսենսուսին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը․
«Հայրենիքի ամբողջական վերամիավորման հասնելը ժողովրդի ձգտումն է, ժամանակի պահանջն ու պատմական անհրաժեշտությունը, և այն չի կարող կասեցվել որևէ ուժի կողմից»,- ասել է նա Թայվանի մասին։