Իրանը այս տարվա հոկտեմբերի կեսերին կարող է Ռուսաստանի հետ համաձայնության գալ հրթիռների փոխանցման հարցում։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) տվյալներով՝ դա կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 18-ին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի ավարտից հետո, որն արգելում է նման համաձայնագրերը։
Ուկրաինայի և Իսրայելի հետախուզությունները նշում են, որ Ռուսաստանը ձգտում է ձեռք բերել իրանական «Ֆաթեհ-110» և «Զոլֆաղար» բալիստիկ հրթիռներ: Երկուսն էլ ունեն 300 կմ կամ ավել հեռահարություն: