Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է աշխատանքային այցով ԱՄՆ պատվիրակության կազմում Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի օգնական Յուրի Քիմին։
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության գործընթացով, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա։ Բայրամովը մեղադրել է Հայաստանին, որ այն խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Բայրամովը նաև հավելել է, որ Բաքուն պատրաստ է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը կազմակերպել Ղարաբաղ։